Երկրաշարժ՝ Ֆիլիպիններում․ 6-ամյա աղջիկը մնացել է փլատակների տակ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

1

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնում է, որ Ֆիլիպիններում 6.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Երկրաշարժի հետևանքով 37 մարդ է տուժել։ Էպիկենտրոնը գտնվում է Մագսայսայ բնակավայրից 5 կմ հյուսիս-արևելք՝ օջախի 8,2 կմ խորությամբ։

Ավելի վաղ հաղորդվել էր 6-ամյա աղջնակի մահվան մասին, որը մնացել էր շենքերից մեկի փլատակներների տակ։ Այս պահին նահանգում դեռ էլեկտրամատակարարման խափանումներ են։