Ռոբերտ Քոչարյանը չի ցանկացել ներկա լինել այսօրվա դատական նիստին․ այն շարունակվեց առանց նրա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

ՀՀ Վերաքննիչ դատարանում դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը՝ առաջին ատյանի դատարանի կողմից գրավ չկիրառելու որոշման դեմ։

Ռոբերտ Քոչարյանը դատական նիստին ներկա չէր։ Նրա պաշտպաններից Հայկ Ալումյանը Քոչարյանի անունից դիմում հրապարակեց։

Դիմումում նշված էր, որ ինքը չի ցանկանում այսօրվա նիստին ներկայանալ։ Որոշվեց առանց նրա շարունակել դատական նիստը։