Մոսկվայում հանդիպում ունեցել եմ, բայց մենակ եմ եղել․ Արթուր Ղազինյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

քաղաքական

«Աշխարհի տարբեր քաղաքներում՝ Մոսկվայում, Վաշինգտոնում ու այլ տեղերում, տարբեր մարդկանց հետ հանդիպումներ եմ ունենում»,- 24News-ի հետ զրույցում անդրադառնալով տեղեկությանը, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ու «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը միասին Մոսկվայում են եղել ու հանդիպումներ են ունեցել Սամվել Կարապետյանի, Կամո Ավագումյանի և ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, ասաց Արթուր Ղազինյանը։

Չհերքելով տեղեկությունը՝ պարոն Ղազինյանն ասաց, որ  հանդիպման ժամանակ մենակ է եղել։ «Արթուր Վանեցյանը գուցե առանձին հանդիպումներ է ունեցել։ Իմ հանդիպումները չեն ընդհատվում, չեն ավարտվում, դրանք պարբերական բնույթ են կրում, ինչը բնական ու նորմալ գործընթաց է քաղաքականության մեջ»,- ընդգծեց նա։

Վրույր Սևակ