Պատրաստ ենք պայքարի․ շարունակելու ենք, մինչև որ արդարությունը վերականգնվի. Լևոն Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

լևոն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով հոր առողջական վիճակին, լրագրողներին ասել է, որ առողջական լուրջ խնդիրներ չկան։

«Հետվիրահատական որոշ բաներ պետք է արվեր, լուրջ բան չկա», - ասել է Լևոն Քոչարյանը, նաև հավելել, որ հայրն այս օրերին հետվիրահատական բուժզննում է անցնում «Իզմիրլյան» ԲԿ-ում։ 

Քոչարյանի որդին նաև ասել է, որ տեղյակ չէ՝ ինչո՞ւ փաստաբան Հայկ Ալումյանը միջնորդեց, որ դատական նիստի մի հատված լինի դռնփակ։

«Ինձ համար անակնկալ էր», - ասել է Լևոն Քոչարյանը, ապա հավելել, որ այս գործով իշխանությունը հստակ թելադրել է իր ցանկությունը։

«Բոլորը դա գիտեն, կա նաև Դավիթ Գրիգորյանի օրինակը, ավելի մեծ ճնշում, քան դա, երևի թե, չկա», - ասել է Լևոն Քոչարյանը։ Նա նաև նշել է, որ խնդիր չեն տեսնում նրանում, որ Քոչարյանն Ամանորը դիմավորելու է կալանավայրում։ 

«Պայքար է, պայքարի մեջ ենք, հասկանում ենք, որ իշխանությունն իր կամքն է թելադրում ու դատական համակարգի մի մասը դեռևս ենթարկվում է էդ ամեն ինչին։ Պատրաստ ենք պայքարի, շարունակելու ենք մինչև վերջ, մինչև որ արդարությունը վերականգնվի», - ասել է Քոչարյանի որդին։