Ադրբեջանում հայտնվել են գլոբուսներ, որոնցում որպես ՀՀ մաս է ներկայացված Արցախը և Նախիջևանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Աշխարհ

Ադրբեջանի դպրոցներում հայտնվել են չինական արտադրության գլոբուսներ, որոնց վրա որպես Հայաստանի մաս է ներկայացված թե՛ Արցախը եւ թե՛ Նախիջեւանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Արտյոմ Տոնոյանը:  

«Չինացիք, ի տարբերություն շատ ժողովուրդների, կարողանում են տեսնել ոչ միայն ներկան, այլև՝ ապագան»,- նշել է նա:

«Հայ-չինական բարեկամություն» հեշթեգի ներքո իրանագետը գրել է. «Մինչ Իլհամ Ալիևն ու սրա կամակատարները իրար հերթ չտալով հայտարարում են, թե՝ «Ղարաբաղն Ադրբեջան է և բացականչական նշան», Ադրբեջանի հանրակրթական դպրոցները համալրվել են չինական արտադրության նոր գլոբուսներով, որոնց վրա որպես Հայաստանի մաս է ներկայացված ոչ միայն Արցախը, այլ նաև՝ Նախիջևանը»: