Բացահայտվել է Խորոնք գյուղում կատարված բնակարանային գողությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Դեկտեմբերի 15-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը, օգտվելով տանտերերի բացակայությունից, բացել էր Արմավիրի մարզի Խորոնք գյուղի տներից մեկի պատուհանը և հյուրասենյակի պահարանից փող հափշտակել:

Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում դեպքից ժամեր անց քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գաղտնի հափշտակությունը հնարավոր է կատարած լինի նույն գյուղի 23-ամյա մի բնակիչ:

Դեկտեմբերի 16-ին, իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածվողը ներկայացավ ոստիկանության Վաղարշապատի բաժին և խոստովանեց կատարածը:
Հանգամանքները պարզվում են:
Գողության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է;