Լեւոն Քոչարյանը չի բացառել կուսակցություն հիմնելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

1

«ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հետ համագործակցությունը դժվար է պատկերացնելը, սակայն անհնար ոչինչ չկա», - լրագրողներին ասաց Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը։

Հարցին՝ իրենք Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանին կհայտնե՞ն իրենց աջակցությունը, Քոչարյանի որդին պատասխանեց․ «Հայրս ասել է այն, ինչ ասել է, չունեմ ավելացնելու բան»։

Ռոբերտ Քոչարյանը չի բացառել, որ հաջորդ տարի տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ են իրենք  աջակցել գործող քաղաքական ուժերից որևէ մեկին կամ նոր կուսակցություն հիմնել, Լեւոն Քոչարյանը, նոր կուսակցություն հիմնելու հնարավորությունը չբացառելով, պատասխանեց. «Զրուցել ենք շատ թեմաներով, բայց չեմ կարծում, որ հիմա ժամանակն է դրա մասին խոսելու»։