ՊԵԿ-ը 409 ստվերային հանցագործություն է բացահայտել․ բյուջեին հասցվել է 20,8 մլրդ դրամի վնաս

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

ՊԵԿ հետաքննչական և քննչական մարմինների կողմից տնտեսական հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել է 409 քրեական գործ, որոնց ճնշող մեծամասնությունը վերաբերում է հարկեր վճարելուց խուսափելուն և մաքսանենգության դեպքերին։ Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը։

«Ընդհանուր հարուցված քրեական գործերով պետությանը պատճառած վնասը 2018թ.-ին կազմել է 20.2 մլրդ ՀՀ դրամ, իսկ 2019թ.-ին հարուցված 409 քրեական գործերով պետությանը պատճառած նախնական վնասը կազմել է 20.8 մլրդ ՀՀ դրամ »,- ասել է Էդվարդ Հովհաննիսյանը։