«Քաղաքացիական պայմանագիրը» պետք է միայնակ չգործի. Աշոտ Բլեյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 16, 24News                                                                                                           

Նիկոլ Փաշինյանը պետք է դրսևորի նոր որակներ և պահը բաց չթողնի, քանի որ նա է քաղաքական համակարգի ձևավորման թիվ մեկ պատասխանատուն: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, հասարակական գործիչ Աշոտ Բլեյանը 24TV- ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել՝ նշելով, որ ԱԺ-ում պետք է ներկայացված լինեն պատրաստված քաղաքական գործիչներ ոչ միայն «Քաղացիական պայմանագրից», այլ նաև «տաշած քարեր» մյուս ուժերից: