Ահաբեկչություն՝ Ղրիմում. կա 10 զոհ, 50 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 17, 24News

Ղրիմի Կերչ քաղաքի մետալուրգիական ուսումնարանում պայթուցիկ սարք է գործի դրվել: Ինչպես հայտնում է kerch.fm-ը, այդ մասին հայտնել են Ազգային հակաահաբեկչական կոմիտեից: Պայթյունի հետևանքով զոհվել է 10, վիրավորվել՝ մոտ 50 մարդ: Տուժածներից 20-ը հոսպիտալացվել է:

ՌԴ Քննչական կոմիտեն Ղրիմի Կերչ քաղաքի քոլեջում տեղի ունեցած պայթյունն ահաբեկչություն է որակել: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ որպես Ղրիմի Կերչ քաղաքի պոլիտեխնիկական քոլեջում (որոշ աղբյուրների համաձայն՝ մետալուրգիական ուսումնարան) տեղի ունեցած պայթյունի պատճառ է դիտարկվում ահաբեկչությասն վարկածը, գրում է ria.ru-ն:

Կրթական հաստատությունը տեղակայված է Վոյկովի փողոցում: Դեպքի վայրում աշխատում են շտապ բուժօգնության բրիգադներ, արտակարգ իրավիճակների ծառայության ու Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները:

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել: