Հայաստանի ամերիկյան համալսարանը և PicsArt-ը կհիմնեն արհեստական բանականության լաբորատորիա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

1

Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) և PicsArt ընկերությունը համատեղ ջանքերով հիմնում են արհեստական բանականության (AI) հետազոտական լաբորատորիա, որն աշխատատեղեր կստեղծի դասախոսների և ուսանողների համար, որոնք կիրականացնեն նորարարական հետազոտություններ մեքենայական ուսուցման և համակարգչային տեսլականի (computer vision) ոլորտներում: 

Ինչպես տեղեկացրին Հայաստանի ամերիկյան համալսարանից, ՀԱՀ-ը և PicsArt-ը միասին աշխատում են նոր մոդել ստեղծելու շուրջ, որը առաջ կմղի գիտությունն ու հետազոտությունը և կմեծացնի ակադեմիական ու մասնագիտական ունակությունները արհեստական բանականության ոլորտում՝ գիտությունն ու հետազոտության արդունքները  արդյունաբերությանը կապելու միջոցով: