Սերժ Սարգսյանի ստվերի տակ «պադավատներով» ման էին գալիս. Շարմազանովը՝ որոշ ՀՀԿ-ականներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 17, 24News

Եթե կա մարդ, ով գտնում է՝ ՀՀԿ֊ն ասելիք չունի, կարող է կուսակցական տոմսը վայր դնել, գնալ տուն: 24News-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Գործիչը վստահ է՝ ՀՀԿ-ն պետք է մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին և լավագույնս կարող է ստանձնել ընդդիմադիր ուժի դերը: Սակայն որոշ ՀՀԿ-ականներ այլ կարծիքի են. «Երբ իշխանություն էր՝ լավ էր, պաշտպանված էին. Սերժ Սարգսյանի ստվերի տակ «պադավատ» ավտոներով ման էին գալիս: Հիմա, դե լավ, տղերք ջան, ՔՊ֊ն է գալու՝ մենք էլ ի՞նչ անենք»,- խոսելով ընտրություններին մասնակցելուն դեմ գործընկերների մասին՝ ասել է Շարմազանովը:

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում։