Սերժը խոսքի տերը չեղավ. Հրանտ Թոխատյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 17, 24News

ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը սատարում է Նիկոլ Փաշինյանին, բայց կուսակցական չի դառնա։ Այդ մասին նա ասել է 24News- ի հետ զրույցում։

Դերասանի խոսքով՝ թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ մյուս երկու նախագահները, եթե ուզեին երկիրը կառուցել, այս վիճակը չէր լինի, նրանք երկար մտածելու բան ունեն, թե ինչու եկավ Նիկոլը։

Դերասանը մեզ հետ զրույցում խոսել է ԱԺ արտահերթ ընտրությունների, Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների և իր՝ Սերժ Սարգսյանի հետ հարաբերությունների մասին։