«Մենք չգիտենք, որտեղ է Fokker-100-ը»․ հրապարակվել է կործանված ինքնաթիռի ձայնագրությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News  

РЕН ТВ-ն հրապարակել դիսպետչերների բանակցությունները Bek Air ավիաընկերության Fokker-100 ուղևորափոխադրող ինքնաթիռի հետ։

Բանակցությունների համաձայն օդանավը պատրաստվել է թռիչքի, դիսպետչերները թույլ են տվել Fokker-100-ին դուրս գալ թռիչքուղի, ինչից հետո ինքնաթիռն օդ է բարձրացել, հետո նրա հետ կապը կորել է։

Այդ ընթացքում թռիչքուղին պետք է զբաղեցներ այլ Air Astana ավիաընկերության Նուր Սուլթան ուղևորվող 671 համարի չվերթը։ Օդանավակայանի աշխատակիցները նրան խնդրել են սպասել․ Fokker-100-ի տեղը հայտնի չէ։

Վերջին խոսակցությունն ինքնաթիռի անձնակազմի ու դիսպետչերի հետ․

 «Bek Air 2100, քամին 040 աստիճան, 05 աջ թռիչք թույլատրում եմ»,- ասել է դիսպետչերը։

«05 աջ, 2100, ձեզ հաճելի օր»,- պատասխանել է օդաչուն։

«Բարի ճանապարհ»,- պատասխանել է աշտարակը։

Այնուհետ դիսպետչերը փորձել է մի քանի անգամ կապ հաստատել ինքնաթիռի հետ․

«Bek Air 2100, Ալմաթա-աշտարակ»․․․

"«Bek Air 2100, Ալմաթա-աշտարակ»․․․

«Bek Air 2100, Ալմաթա-շրջան»․․․

Մի քանի փորձից հետո դիսպետչերը կապ է հաստատում մյուս ինքնաթիռի օդաչուների հետ

«Աստանա, մենք չգիտենք, որտեղ է Fokker-100-ը»

 Այնուհետ հնչել է տագնապի ահազանգ։