Փաշինյան և Էյզենհաուեր. ձեռքով սեղանին խփելն անօգուտ է. Վաչե Գաբրիելյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Համակարգը ցանկացած երկրում մշտապես դիմադրում է բարեփոխումներին, և դա կայացած ցանկացած երկրում համակարգի էությունն է։ Այս դիմադրությունը հեղափոխական, թե հակահեղափոխական է, բացարձակապես կարևոր չէ։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է նախկին փոխվարչապետ, տնտեսագետ Վաչե Գաբրիելյանը։ 

«Ես չեմ հիշում, որ որևիցե բարեփոխման մարդիկ հոտնկայս ծափահարեն։ Ինչ վերաբերվում է հեղափոխությանն ու հակահեղափոխությանը, ապա այստեղ էական սպասումներ կան։ Մարդիկ, որոնք գալիս են իշխանության, շատ քիչ ժամանակ հետո գիտակցում են, որ ունեն շատ ավելի քիչ հնարավորություններ ու լծակներ, քան իրենք սպասում էին։ Մեր պարագայում էլ է նույնը եղել», - նկատել է Գաբրիելյանը։ 

Նախկին փոխվարչապետը հետաքրքիր օրինակ է բերել ԱՄՆ նախագահների պատմությունից։ «Երբ Հարի Թրումանն արդեն որոշել էր, որ ժառանգելու է իշխանությունը Էյզենհաուերին, ասում էր խեղճ Այք, նա գալու է ու ձեռքը խփելու է սեղանին, և ասի արեք այսինչ բաները, և դա չի կատարվելու, քանի որ սա բանակը չէ», - ասել է Գաբրիելյանը։ 

Մնացյալ մանրամասները՝ տեսանյութում։