Թուրքմենստանի նախագահը ելույթ է ունեցել կրկեսում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ելույթ է ունեցել կրկեսում՝ համար ցուցադրելով ձիու հետ: Սյուժեն ցուցադրվել է Atlyn Asyr հեռուստաալիքի եթերում:

Նախագահի ելույթը տեղի է ունեցել Ախալթեքի ձիասպորտի միջազգային համալիրի կրկեսային հարթակում:

Թուրքմենստանի նախագահը մարզահագուստով միայնակ հետեւում է «Գալքընըշ» ազգային ձիասպորտի խաղերի խմբի ներկայացմանը, իսկ նրա ենթակաները ներկայացումը դիտում են հակառակ կողմի տրիբունայից:

Ելույթի ավարտից հետո պետության ղեկավարը շփվում է ձիարշավորդների հետ, նրանց նվերներ տալիս: Նվերների թվում է սկավառակը, որի վրա ձայնագրված է Ռովաչ մականունով ձիու մասին նախագահի ռեփ երգը: Դրանից հետո նախագահը սպիտակ ձիով մի քանի շրջան է կատարում կրկեսային հարթակում՝ ցուցադրելով իր ունակությունները բուռն ծափահարությունների ներքո:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս