ՈւՂԻՂ. Բաղդադում վերջին հրաժեշտն են տալիս Ղասեմ Սուլեյմանիին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 4, 24News

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում վրջին հրաժեշտն են տալիս Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիին և շիաների աշխարհազորի ստորաբաժանումներից մեկի՝ «Ալ Խաշդ աշ Շաաբի»-ի ներկայացուցիչներին, որոնք սպանվել էին նախօրեին:

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ Սուլեյմանիի դին հաջորդ շաբաթ կտեղափոխվի Իրան, որտեղ էլ կհուղարկավորվի:

Լրատվամիջոցները տեղեկացրել են, որ փողոց են դուրս եկել հազարավոր մարդիկ, որոնք վանկարկում են հակամերիկյան կարգախոսներ: