Թեհրանում կործանված ուկրաինական ինքնաթիռի բոլոր ուղևորները զոհվել են

ԵՐԵՒԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, 24News

Ինքնաթիռ Թեհրան

«Ուկրաինական ավիաուղիների»՝ Թեհրանում թռիքչի պահին կործանված ինքնաթիռի բոլոր 170 ուղևորները զոհվել են։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ 

Հիշեցնենք, որ ուկրաինական ինքնաթիռը Թեհրանից ուղևորվում էր Կիև։ Նախնական տեղեկատվության համաձայն Boeing-737-ում գտնվում էր 180 ուղևոր, սակայն իրանյան Press TV -ն, հղում անելով այդ երկրի Քաղաքացիական ավիացիայի մամլո քարտուղար Ռեզա Ջաֆարզադեի խոսքերին, հայտնում է, որ օդանավում գտնվել է 170 մարդ։ Ըստ նախնական տվյալների, ողբերգության պատճառ է դարձել ինքնաթիռի տեխնիկական անսարքությունը։