Իրանում կործանված ինքնաթիռի զոհերի թվում Հայաստանի քաղաքացիներ չկան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 7, 24News  

ինքնաթիռ

Ուկրաինական օդանավի տախտակամածին Հայաստանի քաղաքացիներ չեն եղել։

Ուկրաինական ավիաընկերության տվյալներով ինքնաթիռում եղել է 2 ուկրաինացի, անձնակազմի շուրջ 13 անդամ ուկրաինայից։

Boeing 737-ի ուղևորները եղել են․

Իրանի քաղաքացիներ՝ 71
Կանադայի քաղաքացիներ՝ 73
Գերմանիայի քաղաքացիներ՝ 4
Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ՝ 3
Շվեյցարիայի քաղաքացիներ՝ 8
Աֆղանստանի քաղաքացիներ՝ 6

Առայժմ տվյալներ չկան այն մասին, թե արդյոք ազգությամբ հայեր կան ուղևորների թվում, բայց հստակ է, որ Հայաստանի քաղաքացիներ  չկան։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ ԱԳՆ-ն ճշտում է Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվությունը։

Հիշեցնենք, որ Թեհրանի օդանավակայանում  թռիչքի ժամանակ կործանվել է ուկրաինական ինքնաթիռ 180 ուղևորներով։ Ըստ աղբյուրի՝ ինքնաթիռի կործանման պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը։ Ուկրաինական ինքնաթիռը Թեհրանի «Իմամ Խոմեյննի» օդանավակայանից ուղևորվում էր Կիև։