Համաշխարհային 3-րդ պատերազմի վտանգ չկա, բայց տարածաշրջանում պայթյունավտանգ իրավիճակ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

Իրանագետ Գարիկ Միսակյանը ծայրահեղական է համարում մոտեցումը, որ ԱՄՆ-Իրան լարված հարաբերությունները կարող են համաշխարհային երրորդ պատերազմի վերածվել։ 

«Նույնիսկ հաշվի առնելով ԱՄՆ-ի՝ Իրանին պատասխան չտալու հանգամանքն ու, ընդհանրապես աշխարահաքաղաքական իրավիճակը, չեմ կարծում, թե երրորդ համաշխարայինի վտանգ կա, բայց ռազմական զարգացումների վտանգը չի սպառվել»,-24News-ի հետ զրույցում նշեց Միսակյանը։

Իրանագետն ընդգծեց նաև, որ տարածաշրջանում իրավիճակը պայությունավտանգ է, ու ԱՄՆ-Իրան հակամարտությունը եթե շարունակվի, Հայաստանի համար բավական դժվար է լինելու։

Տեսանյութեր

Live

Լրահոս