Դիանա Գասպարյանը շահարկում է ՔՊ-ի անունն առավելության հասնելու համար․ քաղաքապետի թեկնածու

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 18, 24News

Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Վահե Մովսիսյանը պնդում է, որ քարոզարշավի ընթացքում թեկնածուների կողմից խախտումներ են եղել։ Այս մասին քաղաքապետի թեկնածուն հայտնել է 24News-ին տված հարցազրույցի ժամանակ։

«Որոշ թեկնածուներ շարունակում են հին մեթոդներով առաջնորդվել՝ օգտագործելով պետական պաշտոնյանների հովանավորությունը։ Մասնավորապես՝ քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը, ով ինքնառաջադրված թեկնածու է, հանդես է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հովանու ներքո»,-հայտարարել է Վահե Մովսիսյանը։