Իրաքի իշխանությունները տեղյակ են եղել ամերիկյան ռազմակայանի հրթիռակոծմանը. Զարիֆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 8, 24News

1

Թեհրանը Իրաքի իշխանություններին եւ զինված ուժերին տեղյակ է պահել երկրում ԱՄՆ-ի բազաների հրթիռակոծման մտադրության մասին, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

Վերջինիս խոսքերով, տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությունը ոչնչի չի բերում, բացի անկայուն իրավիճակից:

Հիշեցնենք, որ Իրաքի արեւմուտքում տեղակայված Այն ալ-Ասադ ռազմաբազան, որտեղ կենտրոնացած են ամերիկյան զինվորականները, Իրանի կողմից ենթարկվել է հրթիռակոծման:  

Իրանական Press TV հեռուստաընկերության տեղեկություններով, Իրանի կողմից Իրաքում ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծման հետեւանքով 80 մարդ է զոհվել: