Արցախում ոստիկանը գտել և վերադարձրել է ժամկետային զինծառայողի կորցրած դրամապանակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

1

Տոնական օրերին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի պարեկապահակետային գումարտակի ծառայող, ոստիկանության ենթասպա Վահան Խաչատրյանը ծառայության ընթացքում դրամապանակ էր գտել: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության ոստիկանությունից: 

«Ոստիկանության կողմից իրականացված ճշտումների արդյունքում պարզվել է, որ դրամապանակի տերը պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, ՀՀ Կոտայքի մարզի բնակիչ, Ազատ Հովհաննիսյանն է, ում Վահան Խաչատրյանն այսօր վերադարձրեց դրամապանակը:

ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի կողմից ոստիկանության ենթասպա Վահան Խաչատրյանն արժանացել է գովասանքի և շնորհակալական խոսքերի»,- ասված է արցախի Հանրապետության ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։