Հերթը հասավ Հայաստանի պատմության թանգարանին․ մուտքի ապակե պատնեշը հանվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 18, 24News

Հայաստանի պատմության թանգարանի մուտքի մոտ տեղադրված ապակե պատնեշները հեռացվել են։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքի պաշտոնական էջից․

«Բաղրամյան 26-ի ու ԱԺ այգու դռները բացելուց հետո հերթը հասավ Հայաստանի պատմության թանգարանին։ Շենքի կամարաշարն ազատվեց գովազդային վահանակներից ու ապակե պատնեշներից»,-նշված է գրառման մեջ։ Գրառմանը զուհագեռ՝ հրապարակված է նաև տեսանյութ։