Ամանորին 14 հազար 662 մարդ է այցելել այդ օրերին աշխատող թանգարաններ․ Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

մշակույթ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ ներկայացնելով տոնական օրերին թանգարաններ այցելության վիճակագրությունը։ 

«Ամանորյա ոչ աշխատանքային օրերին 14 հազար 662 մարդ է այցելել այդ օրերին աշխատող թանգարաններ:

11 հազար 916-ը տոմս են գնել, իսկ 2746 մինչեւ 18 տարեկան անձինք օգտվել են կառավարության սահմանած՝ անվճար մուտքի իրավունքից:

Ամանորը Հայաստանում հետաքրքիր է»,-գրել է Նիկոլ Փաշինյանը։