Հրաժարական է տվել Էրդողանի գլխավոր խորհրդականը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

1

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական, Անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ադնան Թանրըվերդին հրաժարական է տվել, տեղեկացնում է NTV թուրքական հեռուստաալիքը:

Նշվում է, որ Գեներալ Ադնան Թանրըվերդին Էրդողանի գլխավոր խորհրդականի պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականից: Նա նաև Անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ էր, որը ստեղծվել էր Թուրքիայում կառավարման նախագահական համակարգին անցնելուց հետո:

Խորհրդականի հրաժարականը ներկայացրել է նախագահ Էրդողանի հաստատմանը, որն ընդունել է այն:

Թանրըվերդին նաև թուրքական Պաշտպանության միջազգային խորհրդատվական ընկերության (SADAT) հիմնադիրն է: