Հայաստանը պիտի լինի ինտելեկտուալ, զարգացած, տեխնոլոգիական երկիր․ Փաշինյանը՝ գիտնականներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 18, 24News

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 75-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները մեկնարկել են։ Վերջինիս շրջանակում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է ԳԱԱ։ Փաշինյանը շնորհավորել է գիտնականներին ակադեմիայի հիմնադրման կապակցությամբ և հույս հայտնել, որ քաղաքական վերջին փոփոխությունների արդյունքում Հայաստանի գիտական-տեխնոլոգիական գործունեության համար նոր հնարավորություններ են բացվում։

«Ուզում ենք Հայաստանը դարձնել տեխնոլոգիական առաջատար այնպիսի երկիր, ինչպիսին էր խոհրդային տարիներին։ Սրա համար ունենք ամենակարևորը՝ մարդկային ներուժը»,-ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։