ՍԴ ղեկավարը վտանգավոր վարքագիծ է դրսևորում, անհիմն մեղադրանքներ հնչեցնում․ Տիգրան Եգորյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

«Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքը ՍԴ-ի և Սահմանադրության ճգնաժամի համակարգային լուծման եղանակ չէ։ Այն հնարավոր է լուծի որոշակի հարցեր, այդ թվում՝ նաև նպաստի Սահմանադրության 2015թ․-ի փոփոխությունների համաձայն ՍԴ-ի ձևավորմանը»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է փաստաբան Տիգրան Եգորյանը։

«Առաջին հերթին անհրաժետ է, որ այդ ճգնաժամը գնահատվի, և այն արվի պաշտոնապես։ Այդ լիազորությունն ունի ԱԺ-ն։ Դրանից հետո միայն հնարավոր կլինի հարցի լուծման ճանապարհային քարտեզը քննարկել»,- ասել է նա։ 

Անդրադառնալով այն գնահատականներին, թե այս օրենքը ոչ այլ ինչ է, քան ՍԴ դատավորներին «օրինական կաշառքի» առաջարկ, Եգորյանը շեշտել է, որ դրանք ոչ իրավական դիրքորոշումներ են, քաղաքական մակարդակում մանիպիուլատիվ տատանումներ առաջացնելու համար։

Շարունակությունը՝ տեսանյութում։