Քաղաքական պայքարի այս փուլից Արցախը պետք է դուրս գա չպառակտված․ Արցախի թեմի առաջնորդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

1

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այսօր  Առաջնորդարան  հանդիպման էր հրավիրել առաջիկա համապետական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարած քաղաքական ուժերին եւ նախագահի պաշտոնի հավանական հավակնորդներին:

Արցախի հոգեւոր առաջնորդը  քաղաքական ուժերին ու քաղաքական գործիչներին հրավիրել էր իր հորդորը փոխանցելու համար:

Քաղաքական պայքարի այս փուլից Արցախը պետք է դուրս գա ավելի ուժեղացած եւ ոչ թե պառակտված, ասել է նա։  Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը քաղաքական ուժերին եւ գործիչներին կոչ է արել նաեւ որոշակի պատասխանատվություն ստանձնել՝ դա ապահովելու համար: