Իրանի նախագահը ցավում է ինքնաթիռին խոցման համար․ մեղավորները կպատժվեն

 ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 11, 24News      

Ռոուհանի

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ցավում է, որ, սպասելով ԱՄՆ-ից հարվածների, երկրի զինված ուժերը սխալմամբ խոցել են ուկրաինական օդանավը։

«Ամերիկյան ագրեսոր վարչակարգի իրանական ազգի սպառնալիքների ու ահաբեկումների և գեներալ Ղասեմ Սոլեյմանի սպանության պայմաններում, Իրանի զինված ուժերը նախազգուշացվել են ԱՄՆ-ի կողմից հնարավոր հարձակումներից պաշտպանվելու համար », - ասված է Ռոուհանիի հայտարարությունում։

«Ցավոք, մարդկային գործոնն ու սխալ հաշվարկը բերեցին լուրջ աղետի։ Որպես Իրանի ղեկավար՝ ես ցավակցում եմ աղետից զոհվածների հարազատներին»,- հայտնել է Ռոուհանին, ապա հավելել, որ կատարվածի մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։

Ավելի վաղ Իրան Գլխավոր շտաբից հայտնել էին, որ ուկրաինական ավիաընկերության ուղևորատար Boeing-ը պատահաբար խոցվել է մարդկային սխալի հետևանքով։