Վթար՝ Մեղրիում․ 4 հոգուց բաղկացած ընտանիքը մահացել է իրանցի վարորդի պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 18, 24News

Thumbnail

Օրերս Մեղրի քաղաքում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Դեպքին ականատես մեր զրուցակիցը 24News-ին փոխանցել է, որ ժամը 17:40-ի սահմանում Երևա-Մեղրի ավտոճանապարհի 335-րդ կիլոմետրի հատվածում՝ Մեղրիի վարչական տարածքում, բախվել են Scania մակնիշի իրանական համարանիշով բեռնատարն ու ВАЗ 2107 մակնիշի 35 OQ 302 համարանիշով ավտոմեքենան: Վթարի հետևանքով մահացել է 4 հոգուց բաղկացած մի ընտանիք՝ Ագարակ քաղաքի բնակիչ 30-ամյա Ծովակ Խաչատրյանը, Մեղրի քաղաքի բնակիչներ 27-ամյա Տաթևիկ Արզումանյանը, 3-ամյա Նարե Խաչատրյանը և 58-ամյա Սվետլանա Թարվերդյանը:

«Մեծաթիվ են իրանական բեռնատարների պատճառով վթարները: Սրան մեծ ուշադրություն է պետք դարձնել: Այս ընտանիքի ողբերգական դեպքը հերթական անգամ եկավ փաստելու, որ մենք լուրջ խնդիր ունենք իրանցի վարորդների կարգապահության և ուշադրության բացակայության առումով»,- մանրամասնել է 24News-ի զրուցակիցը:

Սյունիքի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ իրանական համարանիշով մեքենան վարել է իրանցի, Թավրիզ քաղաքի բնակիչ, 57-ամյա Յուսեֆ Հասան Լիզադեն: