Ներողություն ենք խնդրում և ցավակցում ենք մեր ժողովրդին. Իրանի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

Զարիֆ

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ներողություն է խնդրել իրանցի զինվորականների կողմից խոցված ուկրաինական ուղևորատար օդանավի համար: Այդ մասին նախարարը գրառում է արել Twitter-յան միկրոբգլոգում։ 

«Տխուր օր: Զինված ուժերի ներքին հետաքննության նախնական եզրակացությունները. ԱՄՆ-ի արկածախնդրության հետևանքով գոյացած ճգնաժամի ընթացքում մարդկային սխալն աղետի է հանգեցրել: Խորապես ցավում ենք, ներողություն ենք խնդրում և ցավակցում ենք մեր ժողովրդին, բոլոր զոհերի ընտանիքներին և տուժած այլ երկրներին»,- նշել է Զարիֆը:

Ավելի վաղ ցավակցությունն էր հայտնել նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին։

«Ցավոք, մարդկային գործոնը և սխալ արձակումը հանգեցրին մեծ աղետի, ինչը ցավալի է: Որպես Իրանի նախագահ` ես ցավակցություններս եմ հայտնում այս ողբերգական աղետի զոհերի ընտանիքներին»,- ասել է Ռոհանին՝ հայտարարելով, որ աններելի սխալի համար պատասխանատուները պատասխանատվության կենթարկվեն:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս