Խամենեին ԶՈՒ Գլխավոր շտաբին հանձնարարել է բացահայտել ինքնաթիռի վթարի պատճառը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

1

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Խամենեին երկրի ԶՈՒ Գլխավոր շտաբին հանձնարարել է բացահայտել Թեհրանի մոտ ուկրաինական ինքնաթիռի կործանմանը հանգեցրած հնարավոր անփութությունը կամ հանցանքը։ Այս մասին ասված է Խամենեիի պաշտոնական կայքում։

Իրանի գերագույն առաջնորդը անկեղծ ցավակցություն է հայտնել վթարի զոհերի ընտանիքներին՝ ընդգծելով ապագայում նման միջադեպերի հնարավորության կանխման անհրաժեշտությունը։

Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին խոստացել էր, որ վթարի համար մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։