Հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերը նվազել են 10 %-ով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

1

2019 թվականին՝ 2018-ի համեմատ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերը նվազել են շուրջ 10 տոկոսով, իսկ կրակոցների քանակը` 12.3 տոկոսով:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից։

2019 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 9000 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 85000 կրակոց:

2018 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 10000 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 97000 կրակոց: