Սորոս պապիկը փողեր չի տալիս, որ Հայաստան կառուցվի․ Կարին Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

«Ես չեմ հավատում, որ կա Սորոս պապիկ, որը փողեր է տալիս, որ Հայաստանը կառուցեն,- 24TV-ի «Ժամադադար» հաղորդաշարի եթերում ասել է «Հայ ասպետ» հիմնադրամի տնօրեն, լրագրող Կարին Տոնոյանը,- որտեղ մուտք են գործում խարդախ փողեր, այնտեղ շատ բան կարելի է ավերել։ Սորոսի գումարներից կախված երկի՞ր ենք թողնում եկող սերնդին»։

Շարունակելով խոսքը՝ Տոնոյանը նշեց, որ կան Հայաստանի համար օգտակար նախագծեր, որոնք իրագործելու հնարավորություն չի տրվում։ «Այսօր աշխատող մարդու հնարավորություններն են սահմանափակվել։ Եթե նախկինում լսում էին ու բանի տեղ չէին դնում, հիմա որևէ վերաբերմունք ցույց չեն տալիս։ Երկրում ստեղծվել է մի վիճակ, որտեղ մենք մեզ պիտանի չենք զգում։ Բայց հեղափոխությունը պետք է տար մարդկանց հավասար հնարավորություն»,-ասաց Տոնոյանը։

Կարին Տոնոյանը զրույցում անդրադարձավ նաև ազգային արժեքների ու ինքնության պահպանման կարևորությանը՝ նշելով, որ երբեմն անհասկանալի կերպով հակադրում են մարդու իրավունքներին։ Մտահոգող է համարում նաև գլոբալիզացիայի, ձևավորվող ԼԳԲՏ համայնքի վտանգները, հատկապես նոր սերնդի համար, որը կարող է դառնալ մոդա։

Մանրամասները՝ տեսանյութում։