2019-ին ՊԵԿ-ը հավաքագրել է մոտ 1,5 տրիլիոն դրամի եկամուտ. գերակատարումը՝ 7,5%. Անանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

2019-ին ՊԵԿ-ը հավաքագրել է 1 տրիլիոն 507.1 մլրդ դրամի եկամուտ, որից 42.8 միլիարդը վերադարձվել է հարկ վճարողներին՝ ԱԱՀ-ի գծով նախկինում կուտակված պարտքի համար: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Ինչպես արդեն հայտնել ենք, ՊԵԿ-ի առաջարկով 2019-ի սեպտեմբերին ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել հարկ վճարողներին ԱԱՀ-ի գծով վերադարձնել շուրջ 56.4 միլիարդ դրամ, որից փաստացի վերադարձվել է 42.8 միլիարդը: Այսպիսով՝ փաստացի հարկային եկամուտները կազմել է 1 տրիլիոն 464.3 մլրդ դրամ:

2019-ի համար օրենքով սահմանված ծրագրային ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 401.9 մլրդ դրամ, այսինքն՝ ընդհանուր առմամբ գերակատարումը կազմել է 105.2 միլիարդ դրամ կամ 7,5 տոկոս:

Տեսանյութեր

Live

Լրահոս