Բաղդադում հրթիռակոծվել է «Բալադ» ավիաբազան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

1

Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հյուսիսում տեղակայված «Բալադ» ավիաբազան ենթարկվել է հրթիռակոծության, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով Իրաքի անվտանգության ծառայություններին: Նշվում է, որ հրթիռակոծման հետեւանքով 4 մարդ է տուժել:

Գործակալությունը նշում է, որ «Բալադ» ռազմաբազան ամերիկյան ռազմական հրահանգիչների, խորհրդականների և ամերիկյան F-16 կործանիչի սպասարկմամբ զբաղվող ընկերության ներկայացուցիչների համար հանդիսանումէ  հենակետ: Նշվում է, որ ամերիկացի զինվորականներից ոչ ոք չի տուժել:

Հարձակման համար պատասխանատվություն դեռեւս ոչ ոք չի ստանձնել: