«Ռեալը» 11-րդ անգամ է նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 13, 24News    

Ռեալ
 Հունվարի 12-ին կայացել է Իսպանիայի սուպերգավաթի եզրափակչի Մադրիդի «Ռեալ» - Մադրիդի «Աթլետիկո» հանդիպումը։ Հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց 0-0 հաշվով։ Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում Զինեդին Զիդանի գլխավորած թիմը 4-1 հաշվով հաղթանակ է տարել «Աթլետիկոյի» նկատմամբ։

Արքայական ակումբում հարվածներն իրացրին Դանի Կարվախալը, Ռոդրիգոն, Լուկա Մոդրիչը և Սերխիո Ռամոսը։

«Աթլետիկոյից» գոլի հեղինակ դարձավ Կիրան Տրիպիեն։ Նշակետից վրիպեցին Սաուլն ու Տոմաս Պարտին։ Վերջինիս հարվածը հետ մղեց Տիբո Կուրտուան։

«Ռեալը» իր պատմության մեջ 11-րդ անգամ է նվաճում Իսպանիայի սուպերգավաթը։