Վարչապետն ու նրա ընտանիքը թիրախավորված են, բայց չեմ կարող ասել՝ ում և քանի հոգու կողմից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

«Վարչապետն ու նրա ընտանիքը, վստահաբար, թիրախավորված են, բայց չեմ կարող ասել, թե ում և քանի հոգու կողմից»,- 24News-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Ինչ վերաբերում է ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի մասին՝ վարչապետի դստեր՝ Մարիամ Փաշինյանի Facebook-յան գրառումներին, ապա «Իմ քայլ» խմբակցության ղեկավարն այսպես մեկնաբանեց. «Չափահաս քաղաքացի է ու ցանկացած նյութի վերաբերյալ իրավունք ունի հայտնել իր կարծիքը»: