«Քուչի բեսետկայի բազար» հիշեցի, փոխադարձ ատելության գերդոզա է․ Նաիրա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

«Քաղաքական գնահատականներ տալու համար հարկավոր են անհերքելի ապացույցներ, իսկ Արթուր Վանեցյանի վերաբերյալ մամուլի հրապարակումը դեռ անհերքելի ապացույց չէ»,- այս կարծիքին է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ Պատգամավորը կարծում է, որ շրջանառվող տեղեկությունն արհեստական օրակարգ բերված խնդիր է։ 

«Կտա՞ն ինձ անհերքելի փաստեր, որպես քաղաքական գործիչ՝ կտամ իմ գնահատականները, չեն տա, մամուլի հրապարակման վրա եզրակացություններ չեմ անի։ Չեմ հասկանում՝ ի՞նչ է տեղի ունեցել։ Երբ պարոն Վանեցյանը կխոսի, շատ ավելի կոնկրետ կլինեմ»,- ասել է նա։

Բալային համակարգի, ատելության խոսքի դեմ պայքարի և այլ հարցերի շուրջ առավել մանրամասն՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս