Վրաստանի խորհրդարանի 2 հայազգի պատգամավորներ են տուգանվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

1

Վրաստանի խորհրդարանի երկու հայազգի պատգամավորներ Հենզել Մկոյանը և Սամվել Մանուկյանը տուգանվել են իրենց հայտարարագրերը լրացնելիս սխալ կամ թերի տեղեկատվություն տրամադրելու համար։ Այս մասին գրում է Jnews-ը:

Վրաստանի Հանրային ծառայության բյուրոն ստուգել է 607 հայտարարագիր, ինչից հետո հայազգի պատգամավորները տուգանվել են:

Տուգանքի բուն պատճառներն են՝ բանկային հաշիվներ չներկայացնելը, հայտարարագրում ընտանիքի անդամներին չներառելը, ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտները սխալ ներկայացնելը: