Ադրբեջանցի օպերային երգիչը հրաժարվել է երգել հայ երգչուհու հետ. Հասմիկ Պապյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 13, 24News         

.

Աշխարհռչակ հայ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ երգիչ Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է երգել հայ երգչուհու հետ ՝ քաղաքական նկատառումներից ելնելով:

«Ու՞ր ենք հասել... Ազգությամբ ադրբեջանցի, կարգավիճակով՝ սոպրանո Աննա Նետրեբկոյի ամուսին, երգիչ Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է փետրվարի 7-ին հանդես գալ Դրեզդենի ամենամյա Օպերային Բալի բացման արարողությանը հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ, պատճառաբանելով վերջինիս հայ լինելը, այսինքն՝  քաղաքական նկատառումներով: Բազմիցս եմ երգել հիշյալ օպերային թատրոնում, չեմ կարողանում մտաբերել նմանատիպ երևույթ: Պատրաստվում եմ բողոքի ձայն բարձրացնել…»,-գրել է Պապյանը:

Տեսանյութեր

Live

Լրահոս