Հայաստանի հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանը հանդես կգա Իրանի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 14, 24News         

Արամ Հայրապետյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանը կարիերան կշարունակի Իրանի «Փեյքան» ակումբում։ «Ուրարտուի» դարպասապահը արդեն բուժզննում է անցել իրանական ակումբի համար։

Ֆուտբոլիստի պայմանագրի մասին այլ մանրամասներ հայտնի չեն:

Հայրապետյանը հանդես էր գալիս Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի «Ուրարտու» ակումբում։ Հայրապետյանը հայկական ակումբի դարպասը պաշտպանել է 9 խաղում։

Իրան ֆուտբոլի առաջնության մրցաշարային աղյուսակում «Փեյքան»-ն զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը։