Եղվարդի ծննդատան լուծարման դեմ ցույցը վերսկսվել է․ ցուցարարները կհանդիպեն մարզպետի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

1

Եղվարդի ծննդատան փակման դեմ բողոքի ակցիան այսօր վերսկսվել է։ Ցույցի պատճառը առողջապահության նախարարության որոշումն է, համաձայն որի՝ ՀՀ մարզային մի շարք բուժհաստատությունների ֆինանսավորումը դադարեցվում է։ Դրա հետևանքով մարզային մի շարք ծննդատներ պետք է փակվեն, այդ թվում՝ Եղվարդի ծննդատունը։

«Իմ հարսը 2 ամիս առաջ ա ստեղ ծննդաբերել։ Ասում ա՝ պա՛պ, ի՞նչ հիվանդ էլ լինի, մենակ բժիշկների հոգատար վերաբերմունքից էս հիվանդանոցում կլավանա։ Տղուս ասում եմ՝ երեխա ունեցար, մաղարիչ արեցի՞ր, ասումա՝ պա՛պ, ոչ մեկ ոչ մի կոպեկ չվերցրեց։ Սրա՞ համար են Եղվարդի ծննդատունը փակում», - բողոքել է ցուցարարը։ 

Նշենք, որ այսօր նախատեսվում է ցուցարարների հանդիպումը Կոտայքի մարզպետի հետ։

Հունվարի 13-ի ցույցի ժամանակ բուժաշխատողներն ասել են, որ ծննդատանն ունեն լավ մասնագետներ, մեկ տարում 136 ծնունդ են ընդունել, թեև նախատեսված էր, որ պետք է ունենային 150 ծնունդ։

«Բուժականը Հանրապետական հիվանդանոցից 60 կիլոմետր է հեռու։ Մեր նախարարը ինչքանո՞վ է վստահ, որ, օրինակ, իմ կնիկը էրեխա չի ունենա ճանապարհին»,-ասել էր ցուցարարներից մեկը։

Առավել մանրաման կարող եք դիտել այստեղ։