Թուրքիայում ուկրաինացի և վրացի ըմբիշները ծեծել են իրար մրցագորգում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարի ժամանակ բախում է տեղի ունեցել Ուկրաինան ներկայացնող ըմբիշ Հասան Զաքարիևի և վրացի ըմբիշ Զուրաբ Էրբոցանաշվիլիի թիմերի միջև։

Բախումը սկսվել է, երբ Ուկրաինայի գավաթակիրը հարվածել է վրացի մրցակցի դեմքին։

79 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում տեղի ունեցած գոտեմարտը մնացել է անավարտ։ Երկու ըմբիշներն էլ որակազրկվել են։