Մեկնարկել է Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. սպասվում են բացարկներ

ԵՐԵՒԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐ, 24News

Ռոբերտ Քոչարյան դատ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկել է 2008 թ-ի հետընտրական իրադարձությունների հետևանքով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դատավարությունը։ 

Նախկին դատական նիստում Յուրի Խաչատուրովի փաստաբանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Նույն դատական նիստի ընթացքում Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողներին հայտնեց, որ իրենք պատրաստել են դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի միջնորդություն, սակայն հիմքերի մասին խոստացավ խոսել դատական նիստի ընթացքում։ 

24TV-ն դատարանի դահլիճից ապահովում է ուղիղ հեռարձակում։