Լիբանանի hայկական կուսակցությունները տեղի իշխանությունից պահանջում են նախարարի 2 պորտֆել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 19, 24News

Thumbnail

Լիբանանի հայկական քաղաքական կուսակցությունները և Ուղղափառ հայկական արքեպիսկոպոսությունը քննարկել են երկրի կառավարությունում հայ համայնքի ներկայության հարցը, մասնավորապես այն, որ համայնքին հատկացվի նախարարի ոչ թե մեկ պորտֆել, այլ երկու։ Այս մասին գրում է Naharnet.com-ը։

«Հայ Յեղափոխական դաշնակցություն», Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան և Ռամկավար ազատական կուսակցությունների ներկայացուցիչները ողջունել են Լիբանանի նոր կառավարության կազմավորմանն ուղղված ջանքերը և հույս հայտնել, որ նոր կառավարությունը երկիրը դուրս կբերի ճգնաժամային իրավիճակից: Վերջիններս կարևորել են քաղաքական կուսակցությունների միջև կոնսենսուսի ձևավորումը և Taef Accord համաձայնագրում ամրագրված նորմերի համապատասխան՝ կառավարություն կազմելու գործում հաշվեկշռի պահպանումը:

Հանդիպման ժամանակ հայկական կուսակցությունները պնդել են, որ համայնքի իրավունքն է կառավարությունում ներկայացված լինել երկու նախարարով՝ անդրադառնալով տարածված այն լուրերը, թե կառավարությունում հայ համայնքը ներկայացված է լինելու մեկ նախարարով, իսկ երկրորդ նախարարի պորտֆելն անցնելու է երկրի կրոնական փոքրամասնություններից մյուսին։ Նրանք նշել են, որ ողջունում են կրոնական մյուս փոքրամասնությունների` կառավարությունում ներկայացվածությունը, սակայն կարծում են, որ դա չպետք է լինի հայ համայնքի հաշվին: