Մանվել Գրիգորյանն ուշագնաց է եղել․ նա տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

Մանվել

Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը 24News-ին հայտնեց, որ ԵԿՄ վարչության նախկին նախագահին տեղափոխել են հիվանդանոց։ Նա այս պահին վերակենդանացման բաժանմունքում է։ Նրա առողջական վիճակը դարձյալ սրվել է կալանավայրում, Մանվել Գրիգորյանն ուշագնաց է եղել և անհապաղ տեղափոխվել «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։ 

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար: