Թեհրանում կործանված ուկրաինական օդանավի սև արկղերը կփոխանցվեն Ֆրանսիային

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

1
Ուկրաինական ավիաուղիներին պատկանող ինքնաթիռի կործանման հետաքննության գործով հանդիպել են Իրանի, Ուկրաինայի եւ Կանադայի մասնագետները: Այս մասին հայտնում է Iri-ն՝ վկայակոչելով Իրանի քաղաքացիական ավիացիայի պաշտոնական ներկայացուցչին:

Հանդիպումից հետո Իրանում հայտարարել են, որ կործանված օդանավի սեւ արկղերը կփոխանցվեն Ֆրանսիային՝ լրացուցիչ փորձաքննությունների անցկացման համար: