Սեյրան Օհանյանը «Մարտի 1-ի» տուժողի իրավահաջորդի հայտարարությունը սպառնալիք է որակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 14, 24News         

Սեյրան Օհանյան

«Մարտի 1-ի» տուժողներից մեկի իրավահաջորդ Էդիկ Հարությունյանի հայտարարությունը, թե՝ «հարգեք Մարտի 1-ը, այլապես դուք էլ կընկնեք մեր օրին»  պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի որակմամբ սպառնալիք է․

«Իհարկե սպառնալիք է»,- ասել է Օհանյանը։

Սեյրան Օհանյանը  «Մարտի 1-ի» գործով մեղադրվում է  ՀՀ սահմանադրական կարգի տապալման մեջ։ Նա 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնն էր զբաղեցնում:

Հարցին, թե ինչ է սպասվում իրեն, Օհանյանը պատասխանել է․

«Կարծում եմ, որ հաջորդ դատավարության ժամանակ կերևա»:

Դատական նիստը հետաձգվել է, քանի որ բացակայում էր Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։ Հաջորդ նիստը կկայանա հունվարի 21-ը, ժամը 13։00-ին։